Օրերս ԱԺ-ում կայացած վարչապետի «հարց — պատասխան» ելույթների շարքը քննադատությունների ալիք է բարձրացրել։ Փաշինյանը ամբիոնից բացահայտ մեղադրանքներ է ներկայացրել գեներալներին, հատկապես Լելե Թեփե բարձունքի հետ կապված։ Մեղադրանքների շուրջ խոսել է Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը զարմացել է, որ Ազգային ժողովում վարչապետը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի զեկույցից։ Օհանյանը իրեն և որդուն ուղղված մեղադրանքներին պատասխանել է՝ թե՛ ինքը, և թե՛ որդին ողջ կյանքում ծառայել են պետությանը։

Պատերազմի օրերին Օհանյանի որդին մոտոհրաձգային միավորման հրամանատար էր և միակ գեներալի որդին է, որ վիրավորում է ստացել։

Վիրավորումը ստացել է Լելե Թեփե բարձունքը հետ բերելու օպերացիայի ժամանակ։ Իսկ թե ինչո՞ւ է մարտական խնդիրը ձախողվել՝ թող հետաքննեն և պարզաբանեն։

Օհանյանը նշել է, որ Փաշինյանը հանձնարարել էր ամեն գնով ետ վերադարձնել Լելե Թեփեն, որպեսզի ցույց տա՝ Սերժ Սարգսյանը այն տվեց, իսկ ինքը վերադարձրեց։