«Մի՛ սիրահարվիր ինձ նման մարդկանց, կհամբուրեմ քեզ ամենագեղեցիկ վայրերում»․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը, ով ակտիվ է համացանցաին տիրույթում, հիմնականում կատարում է քաղաքական բնույթի գրռումներ։ Նրա հարցազրույցներում, սակայն, տեսնում ենք այլ կնոջ։

Նա զգացմունքային է, նրբաճաշակ և հումորով։ Այս անգամ Զոհրաբյանը մի գրառում է կատարել, որն ինքնին բանաստեղծություն է, որը պատկանում է արտասահմանյան գրող Քեյթլին Սիլին։ Այն սիրո մասին կարճ բանաստեղծություն է և անչափ գեղեցիկ։

Նաիրա Զոհրաբյանը չի նշել, թե բանաստեղծության թարգմանությունն ում է պատկանում և արդյո՞ք այն ինքն է թագմանել, թե ոչ։ Սակայն բանաստեղծությունն անչափ գեղեցիկ է։ Այն սիրով ներկայացնում ենք այստեղ։ Եվ այսպես Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Մի՛ սիրահարվիր ինձ նման մարդկանց։ Ես քեզ ցույց կտամ հուշարձաններ, թանգարաններ, այգիներ, Եվ կհամբուրեմ քեզ ամենագեղեցիկ վայրերում։

Դու երբեք չես կարող վերադառնալ նրանց մոտ Առանց հիշելու իմ համը, Ինչպես որ արյան համն է ընդմիշտ մնում բերանումդ։ Կկործանեմ քեզ հնարավոր ամենագեղեցիկ ձևով։

Եվ երբ գնամ, Դու վերջապես կհասկանաս՝ ինչու են փոթորիկները կոչվում մարդկանց անուններով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: