«Մեր քաղաքացիները այդքան էլ անտարբեր չեն ինչպես որ խոսվում է սոցցանցերում»․ ահա թե քանիսն են զանգահարել ԱԻՆ և տվյալներ թողել


Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունը կրկին հանրությանը բաժանեց երկու մասի՝ անհանգստացող, մտածողների և ուրախությունը չընդհատողների։

Սկսվեցին քննարկումներն ու քննադատությունները։ Թողած բուն ողբերգությունը՝ մարդիկ շտապում են քննադատական գրառումներ կատարել և մեկ աստիճան ավելի բարձրանալ։ Այս մասին է գրել Աշոտ Սարգսյանը, ով նշում է, որ քննադատական խոսքերն այն մասին, որ հայ հասրակությունն անտարբեր է, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Նա մասնավորապես գրել է․ «Մեր քաղաքացիները այդքան էլ անտարբեր չեն ինչպես որ խոսվում է սոցցանցերում:

Երեկվանից տասնայկ քաղաքացիներ են դիմել, օգնություն առաջարկել: Սուրմալու առևտրի կենտրոնում շատերը մոտենում, ասում էին՝ ո՞նց օգնենք, ինչո՞վ օգնենք, միջնորդեք, որ մասնակցենք որոնողական աշատանքներին, ինչի՞ պակաս կա կազմակերպենք:

Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր և 350 փրկարար: Ոչ պրոֆեսիոնալի համար շատ ծանր աշխատանք է դա, թե հոգեբանական, թե ֆիզիկապես.. Մեծ շնորհակալություն բոլորիդ:

Կամավոր աշխատանքների համար զանգահաում են 911 տվյալները թողնում, անհրաժեշտության դեպքում ԱԻՆ-ից կկապվեն, այս պահին անհրաժեշտություն չկա»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!