«Մեր մանդատների զոհաբերման գնով ունենք կայունություն»․ Էդմոն Մարուքյան․ տեսանյութ


Էդմոն Մարուքյանը հետընտրական այս փուլում ասուլիս է ունեցել և քննարկել մի քանի իրողություններ։ ԼՀԿ առաջնորդը ներկայացրել է մի քանի պատմական իրավիճակներ՝ սկսած նոյեմբերի տասից։

Նշել է, որ իրենք առաջարկել էին, որ հնարավորինս շուտ կազմակերպվեր և անցկացվեր արտահերթ խորհրդարանական ըտրություններ, որպեսզի երկիրը կայունացվեր և դուրս գար քաղաքական ճգնաժամից։ Մարուքյանը նշել է, որ արդյունքում ստացվեց այնպես, որ իր թիմը զոհաբերեց իր մանդատները հանուն երկրի կայունացման։

Հայաստանում ձևավորվեց նոր ընդդիմություն։ Հավելել է, որ նոր իշխանությունը ամեն ինչ արեց, որ ընդդիմություն լինեն նախկինները, քանի որ այդպես հեշտ է աշխատել։ Այս կարծիքին Մարուքյանը հանգել է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայոյախառն զրույցներից։

Աննախադեպ է համարել այս նոր իրավիճակը, որտեղ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանել՝ չնայած նրան, որ ընդունված էր, թե իշխանությունը պետք է ընտրակաշառք բաժանի։

Մարուքյանը դա  որակել է խայտառակություն։ Այս և այլ մանրամասների վերաբերյալ դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!