«Մեր հերոս Լավրենտի պարը»․ Բերդ պարային անսամբլը հրապարակել է զոհված զինծառայողի մասնակցությամբ հոլովակ․ հուզիչ


Որքան դժվարին օրեր ու տարիներ են այժմ մեր հայրենիքի համար։ Շարունակ տնքում ու արնաքամ է լինում մեր երկիրը։ Սակայն հավատացած ենք, որ մեր հյարենիքը ուժեղ է և անգամ այս արհավիրքին է դիմադրելու ու վերածնվի։

Վերածնվի քարից, հողից, լեռներից ու հառնի։ Այս փոքրիկ, բայց անսահման գեղեցիկ հայրնեիքի վերածննդի համար լավագույններն են ընկնում։ Հայրենիքն ասես կառուցվում է արյան կաթիլներով։ Յուրաքանչյուր կաթիլ մի նոր քար է, որն առավել ամուր պիտի լինի։

Սեպտեմբերի տասներեքի թշնամու հերթական սադրանքի հետևանքով ընկավ նաև Բերդ պարային համույթի լավագույն պարողներից մեկը։

Այնքնան դժվար է հավատալ, որ նա այլևս չկա, որ երեկ կար, պարում էր, արարում, հայրենիք պաշտպանում, իսկ այսօր միայն ու միայն հուշեր մնացին։ Պարային համույթը հերթական տեսանյութն է հանրայնացրել, որտեղ պարում է արդեն շատերիս հայտնի մեր հերոս Լավրենտը։

Պարում այնքան խրոխտ, որ ուղղակի կարկամում ես։ Հոլովակին կից գրել են․ «Մեր հերոս Լավրենտի պարը»։ Այն առաջարկում ենք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!