«Մեր հայրենիքի դարպասները բացվել են ներսից և կապիտուլացիայի անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան․․․»․ Էդուարդ Շարմազանով․ տեսանյութ


«Պատիվ ունեմ» դաշինքից Էդուարդ Շարմազանովը ասուլիսին անդրադարձ է կատարել արդիական հարցերի։ Նշել է, որ այս ընտրությունները ճակատագրական են լինելու ամեն հայի համար, հունիսի քսանին պիտի ապացուցել, որ հայը չի հանդուրժելու Ալիևի կամակատարին սեփական հայրենիքում, չի հանդուրժելու կապիտուլացիան։

Այնուհետև նշել է, որ այս ընտրությունները քաղաքական գործընթաց չեն, այն բախտորոշիչ նշանակոււթյուն ունեցող պրոցես է։

Եվ գալիք ընտրությունները համեմատել է Ավարայրի ճակատամարտի հետ՝ հավելելով, որ ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ է ասում, քանի որ մասնագիտությամբ պատմաբան է։

Իր խոսքում քաղաքական գործիչը մեջբերել է Նժդեհի խոսքերը․ «Թուրքից առավել վտանգավոր է ներքին թուրքը»։

Շարունակելով ասուլիսը՝ պատմությունից կապիտուլացիայի օրինակներ է բերել և համեմատել այսօրվա իրականության հետ, ապա հավելել․ «Մեր Հայրենիքի դարպասները բացվել են ներսից և կապիտուլիացիայի անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան․․․»։ Շարմազանովի խոսքին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!