Սյունե Սևադան ժամանակակից երիտասարդ գրող է, ով վայելում է հանրության սերը։ Նա բավականին ակտիվ է համացանցային հարթակում և սիրով շփվում ու քննարկումներ է ունենում իր հետևորդների, ընթերցողների հետ։

Սյունեն մշտապես մտահոգված է հայրենիքի իրավիճակով և հաճախ է հայրենասիրական գրառումներով հանդես գալիս։ Այս անգամ երիտասարդ գրողը մի նամակագրություն է հանրայնացրել, որը տեղի է ունեցել դեռևս 2017 թվականին։

Գրիգորը նրան հարազատի պես է ընդունել և որոշել իր կյանքից որոշակի հատվածներ պատմել։ Սյունեն այսօր հայտնում է, որ Գրիգորն ընկել է հանուն հայրենիքի և ցանկանում է, որ բոլորը տեսնեն, թե հայ ազգն ինչպիսի տղաներ է կորցնում։

«Անձնական նամակագրություն հրապարակել չեմ սիրում, բայց կարծում եմ՝ պիտի ճանաչեք իրեն։ Ինչքան անկեղծ էր, ինչքան ջերմ, որքան ներքին ուժ և ամրություն է ունեցել՝ իրեն փոխելու, չկոտրվելու, և զարմանալի չէ, որ հենց նման ամուր տղերքն են սահմանը պահում և զոհվում մեզ համար։

Հրաշալի տղաներ ենք կորցնում, մեր լավագույն տղերքին ենք կորցնում․․․»,- գրել է Սյունե Սևադան։ Իսկ նամակագրությունը ներկայացնում ենք նյութին կից։