Սիլվա Հակոբյանը համացանցային հարթակում ակտիվ է։ Երգչուհին իր հետևորդների հետ կիսվում է օրվա ընթացքում ունեցած ամենահատաքրքիր իրադարձություններով։

Նրա հրապարակումները հիմնականում Միլայի մասնակցությամբ են լինում։ Փոքրիկն արդեն հասցրել է դառնալ համացանցի սիրելին։ Սիլվան գտնվում էր Մոսկվայում և այսօր արդեն վերադարձել է։

Նա «պատմություններ» բաժնում նշել էր, որ անհամբեր սպասում է, թե երբ վերջապես կվերադառնա տուն և կտեսնի դստերը՝ Լուսանկարից ջերմություն է ճառագում։ Իսկ կից գրառման մեջ Սիլվան նշել է, որ լավ և ճիշտ կլինի լեգենդներին գնահատանքի արժանացնել կենդանության օրոք։

Նա մասնավորապես գրել է․ «Մեր լեգենդներին պետք է սիրենք,փայփայենք ու գնահատենք իրենց կենդանության օրոք։ Թող կյանքդ երկար լինի մեր սիրելի վարպետ`Հարութ Փամբուկչյան»։

Երգչուհու հետևորդները, երկրպագուները և բազմաթիվ օգտատերեր չեն կարողացել անտարբեր գտնվել լուսանկարի նկատմամբ և մեկնաբանություններում ջերմ գրառումներով են հանդես եկել և նշել, որ կարոտում են Հարութի համերգներին, ինչպես նաև բազմապիսի հաճոյախոսություններ են ուղղել սիրելի երգչուհուն։