Նազենի Հովհաննիսյանն այն հայ հայտնիներից է, ով մշտապես խոսում է հայրենիքի անվտանգությունից և պարբերաբար հայտնում իր մտավախությունները կապված մեր խաղաղության հետ։

Հաղորդավարուհին հերթական հրապարակումն է կատարել և կրկին հայտնել իրականության մասին փաստեր և իր սեփական վերլուծությունները։

Իր խոսքում նա նշում է, որ փաստացի Արցախը կտրում են Հայաստանից և 120 000՝ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող քաղաքացիներ մնում են Ադրբեջանի կազմակերպած գերության մեջ։ Իսկ թե ո՞վ է այս ամենի պատասխանատուն, հայտնի չէ։ Նազենին ահազանգում է մեծ վտանգի մասին։

Այնուհետև հաջորդիվ հրապարակված հոլովակում քննադատության է ենթարկում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին և ասում, որ մի քանի օր շարունակ Եվրոպայում սուրճ խմեց և մի շարք ձեռքեր սեղմեց, իսկ արդյունքը կարծես թե չի երևում։

Նազենին խոսքի ավարտին չի կարողանում զսպել հուզմունքը և լաց է լինում տեսախցիկի առջև։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել հաղորդավարուհու հհրապարակած հոլովակները։