«Մեր բոլոր ոսոխները չքվում են, Մայր Հայաստանը մնում է հավերժ հարսնացու»


Տիգրան Խզմալյանը այն քաղաքական գործիչների շարքին է պատկանում, ով մշտապես աչքի է ընկնում իր քաղաքական այնպիսի վերլուծություններով, առաջարկություններով, որոնք հուսադրող են և թեկուզ ամենավատ իրադրության մեջ Հայաստանի համար կարծես նա ելք գտնում է։

Եվրոպական կուսակցության նախագահը, ով չի թաքցնումիր հակառուսական տրամադրությունը, տարիներ շարունակ պնդում է, որ Հայստանը ապագա կունենա միայն այն դեպքում,

երբ անջատվի Ռուսաստանից և այժմ Հայաստանի համար այս  բարդ, դժվարին ու խճճված իրադրության ֆոնին Տիգրան Խզմալյանը հերթական հակառուսական գրառումն է կատարել, որն անչափ պատկերավոր և ուշագրավ է ներկայացրել։

Քաղաքական գործիչը մասնավորապես գրել է․  «Սկսվեց Հայաստանի ապահարզանը Ռուսասատանից։ Հարսանիք չի եղել՝ դա բռնաբարություն էր։ Բաժանումն էլ է արյունոտ։ Բայց Բաբելոնից մինչև Մոսկով՝ մեր բոլոր ոսոխները չքվում են։

Մայր Հայաստանը մնում է հավերժ հարսնացու»։ Իհարկե, բոլորն են ցանկանում, որպեսզի Մայր Հայասատնը, մեր գեղեցկագույն հայրենիքը մշտապես պայծառ լուսաբացներ ունենա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!