Հասմիկ Խոջյանն այս շրջանում ապրում է իր կյանքի լավագույն և երջանիկ փուլերից մեկը։ Դերասանուհին սպասում է իր առաջնեկին։

Հասմիկը իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ երազանքներն իրականանում են և ահա իր երազանքն էլ իրականանալու ճանապարհին է․ նա երազում էր աղջիկ ունենալու մասին։

Այս շրջանում նա դստեր համար գնումներ է կատարում, որպեսզի ամեն բան նախապես պատրաստ լինի։ Սիրում է ամեն ինչ նախապաես պլանվորել։ Դերասանուհին նաև պատմել է, որ ամուսնու հետ միասին արդեն որոշել են դստեր անունը։

Փոքրիկի անունը ամուսինն է առաջարկել, ինչն էլ Հասմիկին անչափ դուր է եկել։ Հասմիկը, սակայն, դեռ չի բացահայտել այն։

Միայն ասել է, որ անունը հայկական է և իր սիրելի անուններից մեկն է։ Երբ ամմուսինն այն առաջարկել է, Հասմիկն անմիջապես հավանություն է տվել և համաձայնել։ Միայն կավելացնենք՝ բարով ծնվի փոքրիկ հրաշքը։