Մերի Մակարյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրա տոնը


Այսօր Կանանց Միջազգային օրվա հետ կապված շատ հայտնի դեմքեր հանդես եկան շնորհավորանքներով, մեծ մասն էլ հանրայնացրեց մայրիկների հետ համատեղ լուսանկարներ և հանդես եկան շնորհավորական գրառումներով ։

Ուշագրավ էր հատկապես Մերի Մակարյանի շնորհավորաքնը՝ ուղղված իր մայրիկին։Դերասանուհին ամուսնացել է և արդեն մի քանի տարի է բնակվում է ԱՄՆ-ում։

Նա հրաշալի դուստր ունի։ Ում մասնակցությամբ շատ լուսանկարներ և տեսանյութեր է հանրայնացնում իր սոցհարթակում։

Այսօր Մերին իր մայրիկի հետ լուսանկար էր հանրայնացրել և կից գրել․ «Կար ժամանակ,երբ հարցազրույց տալիս,հարցին՝ թե կնոջ իմ իդեալը ով է,առանց երկար մտածելու, մի դերասանուհու կամ հաջողակ կնոջ անուն էի տալիս։

Բայց ախր դա վաղուց էր։ Անցան տարիներ….Ու էլի կանցնեն տարիներ…. Բայց իսկական կնոջ իմ իդեալը կմնաս Դու ՄԱՄ։ Շնորհավոր, անուշս»։Մերի Մակարյանի հետևորդները նկատել են, թե որքան նման են մայր ու աղջիկ։ Նրանք մեկնաբանություններում հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!