Անի Քոչարը, ով հայտնի լրագրող է և հանրության կողմից սիրված, շարունակում է իր ակտիվ գործունեությունը որպես հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող։

Նա մշտապես բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնք ակտուալ են և հուզում են հանրությանը։ Նա կարողանում է ձեռք մեկնել կարիքավորին և օգնել ուժերի ներածին չափով։

Անին հանդիպում է ունենում հանրության հետ՝ այցելելով Հայաստանի տարբեր մարզեր։ Նա՝ որպեզ մեծ դժվարություններ տեսած անհատ, գիտի ինչպիսի խորհրդով հանդես գա և ինչպես օգնի դժվարության մեջ հայտնած մարդուն։

Նա մոտիվացնող գրքի հեղինակ է, որի նպատակն է օգնել, սատարել մարդուն և դուրս բերել նրան դժվար հոգեվիճակից։

Անի Քոչարը համացանցային իր տիրույթում մի հետաքրքիր և ուսուցանող գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշված է․ «Մեջքիդ հետևում քեզ դատում և թիկունքիցդ վայրահաչում են նրանք, որոնց դու վաղուց ես այնտեղ թողել: Այնտեղ՝ իրենց ճիշտ տեղում: Իրենց ճիշտ ժամին Տերն է տալու արժանին»։