«Մեն, ես քեզ հետ հասա ԱՐԱՐԱՏԻ գագաթ….»․ Կարին Տոնոյանը որդու լուսանկարը եռագույնին հասավ Արարատի գագաթ․ հուզիչ տեսանյութ


Կարին Տոնոյանը հայրենիքին տվել է իր Մենուային ու այսօր հերոս որդու անվերջանալի կարոտը սրտում քնում և արթնանում է նրա հետ զրուցելով, կիսվելով և պատմելով։

Այսօր հերոսածին մայրը ցույց է տվել դրվագներ Արարատի գագաթից։ Նա ուխտ էր արել բարձրանալ բիբլիակնա լեռան գագաթ և այն արդեն իրականություն է։ Հանրայնացված կադրերին կից տիկին Տոնոյանը գրել է․ «ՄԵՆՈՒԱ…. Մեն, ես քեզ հետ հասա ԱՐԱՐԱՏԻ գագաթ…. Մեն…. Հայոց լեռների իմ արծիվ…..»։

Որդեկորույս մայրն ապրում է որդու հիշողություններով։ Մենուան մեծ հայրենասեր էր և հայրենիքի զինվորը ողջ ոգով ու սրտով։ Այսօր մայրը ամեն բան անում է, որպեսզի որդու երազանքներն ու նպատակներն իրականություն դառնան։

Ավելի ուշ Կարին Տոնոյանը մեկ այլ գրառմամբ հանդես եկավ, որտեղ մասնավորապես գրել է․ «Իջել եմ Արարատից, որն 100 տարի առաջ ռուսը նվիրեց թուրքին, ու սիրտս մղկտում է քեզ համար, իմ խաբված, իմ գերեվարված երկիր, իմ սրբազան…..

Արարատի գագաթը տանող ուխտս մեկն էր՝ քո ու Մենուայիս հաղթանակի վերադարձը…..չի լինելու ոչ մի օտարի ու օտարահպատակի ցանկություն.

հայի սահմանը հայն է պահելու, մենք դեռ ոտքի կկանգնենք: Մենք խելքի պիտի գանք, ուրիշ ճար չկա, էս կռիվը մինչև վերջ ենք տալու»։ Տեսանյութն Արարտի գագաթից՝ ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: