«Մենք պարտավոր ենք անել իրենց համար ամեն բան․ փայփայել, հպարտանալ և միշտ հիշել, որ նրանք մերը չեն․․․»․ Լիլիթ Մուրադյանի դիպուկ գրառումը կյանքի մասին


Լիլիթ Մուրադյանը սիրված հաղորդավարուհի է և տևական ժամանակ է, ինչ արդեն սիրված բլոգեր։ Հաղորդավարուհին հաճախ է իր առօրյայից դրվագներ ներկայացնում, պատմում ընտանիքի, երեխաների, ամուսնու մասին, ինչպես նաև խոսում ընտանեկան սիրված տոներից և նախասիրություններից։

Հաղորդավարուհին երկու երեխաների մայր է։ Նրա առաջնեկը դուստրն է, ում հետ առանձնակի կապվածություն ունի, սակայն որդու հետ, ով օրերս է բոլորել կյանքի առաջին տարին, այլ կապվածություն է։

Այս անգամ Լիլիթը դստեր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ նշել ծնող-երեխա հարաբերությունների մասին, խոսել է ծնողի պարտականությունների և կյանքի օրենքի մասին։

Հաղորդավարուհին մասնավորապես գրել է․ «Ծնող լինելն ամենաթանկ և ամենապատասխանատու գործն է։  Այո՛, մենք պարտավոր ենք անել իրենց համար ամեն բան, սիրել աշխարհի չափ, հոգ տանել, փայփայել, հպարտանալ և միշտ հիշել, որ նրանք մերը չեն։

Երեխաները հյուր են և երբ ժամանակը գա, պետք է կարողանանք բաց թողնել»։


Понравилась статья? Поделиться с друзьями: