Աննա Հակոբյանը սոցհարթակում Եռաբլուրից լուսանկար է հանրայանցրել և կից կատարել հուզիչ գրառում, որտեղ պատմել է ներքին զգացողությունների և հոգու տխրության մասին։

Նշել է, որ ննջած յուրաքանչյուր տղայի սիրում է մոր պես և մոր պես ցանկանում է գնալ իրենց մոտ, բայց խորապես գիտակցում է, որ նրանց հզոր և ծաղկուն հայրենիք է պարտք և մինչ չվերադարձնի՝ չեն հանդիպի։

Հավելել է՝ թշնամուն զիջել են հոգիները, արժանապատվությունը, երջանիկ ընտանիքները և հայրենիքը։ Ընդգծել է՝ կորցրել ենք տղաներին և միմյանց։ «Մենք հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք ձեզ , և անիծված լինենք հավիտյանս, եթե շատ արագ չհատուցենք»։

Շարունակելով գրառումը նշել է, որ նրանցից յուրաքանչյուրին սիրում է մոր չափ և հպարտանում նրանցից յուրաքանչյուրով կրկին մոր չափ։ Ապա հավելել է, որ ցանկանում է գնալ նրանց մոտ, ինչպես իրենց մայրերը, բայց պարտքը մարելուց հետո միայն կկարողանան հանդիպել։

Բազմաթիվ օգտատերեր գնահատել են վարչապետի տիկնոջ մոտեցումը և նշել, որ տիկինը բարության մարմնացում է և լավագույնս հասկանում ու ըմբռնում է իրավիճակը։