Մենք կարոտում ենք Քեզ ամեն օր․․․ հայ հայտնիների գրառումները Հայկոյի մասին․ անչափ հուզիչ տեսանյութ՝ ողողված Հայկոյի շնչով


Երեկ՝ օգոստոսի քսանհինգին, սիրո հավերժ երգիչ Հայկոն կդառնար 49 տարեկան, եթե․․․ Ա՜խ այդ եթե-ն, որ այնքան բան է փոխում ու կիսատ թողնում․ երազանքներ, նպատակներ, սերեր և սրտերն ու հոգիները հավետ կոտրում ու փշրում։

Հայկոյի ծննդյան օրը նրա ընկերները, կոլեգաները ի հիշատակ տաղանդավոր երաժշտի կազմակերպել էին մեծ համերգ, որին մասնակցել են հայ էստրադայի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Նրանք հիշել ու մեծարել են իրենց ընկերոջը, պատմել պտամություններ հին ու նոր և ապրել այդ ժամերը Հայկոյի շնչով, երգելիս էլ լսել նրա ձայնը, որը կարծես ուղղորդել է։

Թագուհի Օհանյանը գրել է․ «Շնորհավոր երկնային ծնունդդ, մեր շատ սիրելի Հայկո։ Մենք կարոտում ենք Քեզ ամեն օր»։ Երգչին շնորհվորել են Անահիտ Սիմոնյանը, որն անչափ հուզիչ էր, Սիրուշոն, ով գրառման մեջ Հայկոյին ավանել է իր մեծ եղբայրը։

Այս և այլ հուզիչ հրապարակումները ողջ մանրամասնությամբ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: