Մենք լավ ընկերներ ենք եղել․ դեռ կհանդիպենք այնտեղ․․․ Աննա Էլբակյանը որդու մասին․ անչափ հուզիչ


Աննա և Արմեն Էլբակյանների ընտանիքը շատերի համար է օրինակելի։ Հանգիստ, մեղմ ու խաղաղ Աննան ընտանիքում էլ խաղաղության պահապանն է։

Բոլորն էլ հիշում են՝ ինչպես այս գեղեցիկ ընտանիքը կիսատ մնաց և առ այսօր տաղանդավոր ընտանիքի ցավը հանրությունը չի դադարում կիսել։ Աննա Էլբակյանը որդու մասին խոսելիս՝ տեղափոխվում է բոլորոովին այլ աշխարհ․ փոխվում է նրա դեքմի արտահյատությունը, ձայնի տեմբրը։

Տասնութամյա որդուն կորցրած մայրը ապրում է նրա շնչով։ Աննա Էլբակյանը պատմում է, որ որդուն լույս աշխարհ է բերել, երբ ընդամենը տասնութ տարեկան էր։ Նրա հետ ըկերներ են եղել ու ընկերություն արել։

Սիրված դերասանուհին այս կյանքը նույնացնում է կամուրջի հետ, ապա հավելում, որ պետք է այնպես ապրել, որ հետո գնանք այնտեղ, որտեղ մերոնք են։

Արմեն Էլբակյանը պատմում է, որ իր կինն այնքան ուժեղ է, որ կարողացել է այն ծանր վիճակից սեփական ուժերով դուրս գալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: