Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկաբնակ երգչուհի Լենա Նազարյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Այս մասին հայտնեց հենց ինքը՝ երգչուհին։

Լենայի սոցհարթակն անմիջապես ողողվեց սիրառատ ու ջերմ շնորհավորանքներով և ջերմագին խոսքերով։ Երգչուհին դուստր է ունեցել։ Այս մասին նա հայտնեց դեռևս ամիսեր առաջ։ Երգչուհին ամուսնու հետ կազմակերպել էր սեռի պարզման շոու, որին հրավիրված էին հարազտաներն ու ընկերները։

Իսկ միջոցառման ուշագրավ դրվագներով Լենան կիսվեց համացանցային տիրույթում՝ դրան մասնակից դարձնելով նաև իր երկրպագու հետևորդներին։ Իսկ երեկ արդեն Լենան մեծ ուրախությամբ հայտնել է, որ արդեն տանն է փոքրիկի հետ միասին։

Նա հանրայնացրել է դստեր լուսակարները։ Փոքրիկի դեմքը, սակայն, երգչուհին ցույց տալ դեռևս չի ցանկացել։ Ամուսնու և փոքրիկի հետ համատեղ լուսանկարներն ուղղակի պարուրված են երջանկությամբ։

Լուսանկարներին կից Լենա Նազարյանը գրել է․ «Մենք արդեն տանն ենք»։ Շնորհավորում ենք երգչուհուն և անափ երջանկություն մաղթում իր ընտանիքին։