Երգչուհի Շպռոտը, ով բնակվում է Ամերիկայում, ուշի ուշով հետևում է, թե ինչ է կատարվում հայրենիքում։ Այս անգամ երգչուհին հետևել է ԱԺ նիստին և եկել մի եզրահանգման, ըստ որի՝ ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում։

Նա ԱԺ-ում աշխատանքը համեմատել է իր աշխատանքի հետ և որոշակի եզրահանգումներ կատարել։ Շպռոտի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք կից․ «Նոր ազգային ժողովի պատգամավորների ելույթներն էի լսում , վաղուց չէի լսել։ Ոնց որ ուրիշ իզմիրենիա ընգած լինեի։ Ի՞նչ զգացի։

Ոչ ոք սրտացավ չէր ժողովրդի հանդեպ, ոչ ոք չէր խոսում ժողովրդից։ Իրանք իրար ինչ-որ նամյոկներով սխալ էին հանում ու ֆսյո։ Մմմմդա.․․ պատկերացրեցի ես գնամ ստուդիա Lazzaro Yian ի մոտ երգիս վրա աշխատեմ ու չմտածենք ոնց անենք, որ երգը պարացնի ժողովրդին։

Այլ նստենք ու իրար կծենք կամ ուրիշ արտիստների գործերը վատաբանենք։ Ախր ժամանակը էնքան սիրուն բանա, երբ ճիշտ ես օգտագործում ու պոզիտիվի մեջ…Երբ քո սխալների վրա ես կենտրոնանում, որ մյուս անգամ չանես։

Կամ ուրիշների լավ գործերից ոգևորված նոր beat ես հնարում։ Մենք ավելի լուրջ ենք ստուդիայում, քան երկրի գլխավոր ծյոծեքն ու ձյաձեքը…»։