«Կա մի մարդ, ում մասին խոսելիս երկկարծություն չի կարող լինել, նա միակն է․․․»․ Լիլիթ Մուրադյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել


Լիլիթ Մուրադյանը համացանցային հարթակում մայրիկի և դստեր հետ համատեղ լուսանկար է ներկայացրել։ Լիլիթի և մոր միջև առկա նմանությունն ակնհայտ է։

Լիլիթն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայրացավ։ Նա որդի է ունեցել՝ Միքայելին։ Երեխայի խնամքի հարցում անգնահատելի է մոր օգնությունը։

Մայրիկի հետ հանրայնացրած լուսանկարին հաղորդավարուհին գրառում է կցել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Կա մի մարդ, ում մասին խոսելիս երկկարծություն չի կարող լինել, նա միակն է, ու անփոխարինելի, նա մեր մաման է, վստահ բոլորիս մոտ էլ եղել է մի տարիք, երբ տարաձայնություններ ենք ունեցել, մտածել ենք՝ մեզ չի հասկանում, իսկ օրինակ՝ ընկերները մեզ լավ են հասկանում։

Ա՜խ ինչ միամիտ էինք, ո՞ւր են մեր այդ տասնյակ ընկերները…ամեն մեկն իր ճանապարով, կյանքով։ Միայն մաման է, միշտ մեր կողքին, միշտ սրտացավ։

Ծնող դառնալուց հետո սերն ու կապվածությունը ավելի է ամրանում, մենք ամեն րոպե զգում ենք մամայի կարիքը, օրական տասն անգամ զանգահարում ենք մեր փնթփնթոցներով, խնդրում ենք, որ գա հասնի, չէ որ հոգնած ենք, տանջված… անգին խոսքեր…«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր այն, մեծ էր ու անգին…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: