«Մենք ամենակռուտոյն էինք, որովհետև մենք արել էինք առաջինն ու անհավանականը․․․»․ Հրաչ Քեշիշյանը Հայկոյի հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել և կիսվել այդ օրվա ուշագրավ հիշողություններով


Հրաչ Քեշիշյանը երեկ ուշ գիշերին Հայկոյի հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացրել, որոնք բավականին վաղ ժամանակների լուսանկարներ են։

Այդտեղ թե՛ Հրաչը, թե՛ Հայկոն է՛լ ավելի երիտասարդ են։ Քեշիշյանը պատմել է վաղ ժամանակներից և այդ լուսանկարների մասին։

Դրանք արվել են 2006 թվականի սեպտեմբերին։ Սրճարանում աշխատում էին․ Հայկոյի մենահամարգն էր նախապատրաստվում։ Լուսանկարի հեղինակը Նառա Ամատունին է։ Համերգը Համալիրում էր լինելու, յոթ հազար հանդիսատես էր սպասվում։

Ռեժիսորը գրում է, որ անհանգիստ էին՝ արդյո՞ք այդքան մարդ կհավաքվի և այո՛, հավաքվեց և դեռ ավելին։ Հրաչը պատմում է, որ իրենց երիտասարդ թիմը ոտք էր գցել աշխարհի հետ և իրենք էլ չէին հասկանում, թե ինչ «ռիսկով»։ «Մի քանի ջահելներով, աշխարհին մարտահրավեր էինք նետել․ մենք էլ կարող ենք, մենք էլ կանենք և․․․ արեցինք։

Մենք ամենակռուտոյն էինք․ մենք արել էինք 1-ինը և անհավանականը: Առաջ էլ, հետո էլ, հիմա էլ Հայկոյի հետ անելու ենք 1-ինը և անհավանականը»,- մանրամասնում է Քեշիշյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями: