Մայր Հայաստանը կրկին ծանր վիճակում է․ վիրավոր, վտանգված, շրջապատված թշնամով։ Անկախության 31-րդ տարում կրկին անկախության կռիվ է տալիս՝ հազարավոր կորուստներով և լացող մայրերի թաց աչքերով։

Կարին Տոնոյանը, ով ասես իր մեջ կրում է բոլոր որդեկորույս մայրերին, գրառումներն այնքան դիպուկ է կատարում և այնքան հուզիչ։ Այդ տողերում միշտ նրա հերոս որդին է՝ Մենուան։ Նա կրկին հուզիչ գրառմամբ է հանդես եկել։

Կարին Տոնոյանը մասնավորապես գրել է․ «Երկու տարի առաջ նորից այս նույն վիճակն էր Հայ ասպետում, մինչև ուշ գիշեր դասավորում էինք Արցախ տանելու ողջ ապրանքը, երեխաների նամակները, Մենուայիս ուզածները. ինչ ուզել էր բոլորի համար էի առել։

Հասցրեցի Արցախ, բայց չհասա Մենիս։ Թողեցի, որ Եղնիկներ գնացող որևէ մեքենայով տանեն: Տարան, բայց ուշացած… Մենս չտեսավ, ու միշտ տառապելու եմ, որ չկարողացա հասցնել ուզածները։

Մեն, վաղը նորից եմ գալու, որ ամեն զինվորի գոհ ժպիտի մեջ քո դեմ մեղքս քավեմ ու հոգիս մի քանի օր էլ հանգստանա, մինչև գտնենք իրար ու միանանք: Իմ հավերժ զինվոր..․»։