«Մենակ թողեցիր ինձ»․ այս օրերին անմահացած հերոսի սիրելիի հրապարակումները սիրտ մաշող են


Այս ծանր ու դժվարին օրերը նոր զոհեր բերեցին, որոնց համար ցավում է ողջ ազգը և ասես մեղավոր զգում այդ երիտասարդ կյանքերի առջև։

Նախնական տվյալներով հայկական կողմի զոհերի թիվը քառասունինն է, սակայն դեռ աշխատանքներ են տարվում զոհերի քանակի ճշտման ուղղությամբ։

Անմահացած հերոս տղաներից մեկի ինքնությունը հայտնի է դարձել։ Նա Լավրենտին է, ով պարող է։ Բերդ պարային համույթի պարողներից մեկը։ Անսամբլն արդեն հանդես է եկել ցավակցական խոսքով և հայտնել իրենց մեծ վշտի, կորստի մասին։

Օրերս էլ անչափ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել Լավրենտիի սիրելին։ նա Լավրենտիի հետ համատեղ լուսանկարներ էր հանրայնացրել, որոնց կից գրել էր․ «Մենակ թողեցիր ինձ»։ Եվ այնքան այսպես սերեր մնացին կիսատ, այնքան կյանքեր խեղաթյուրվեցին։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարյումն ենք հայտնում անմահացած բոլոր հերոսների հարազատներին, ովքեր իրենց կյանքն անգամ չխնայեցին հայրենիքի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: