Վաչե Ամարյանը, ով հանրության կողմից բավականին սիրված երգիչ է, համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և սիրով հետևորդներին հաղորդակից է դարձնում ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական-ընտանեկան կյանքին։

Երգիչը երեք երեխաների հայր է։ Նա երեխաների մասնակցությամբ հաճախ է դրվագներ հանրայնացնում։ Նա ընտանիքով բնակվում է Ռուսաստանում, սակայն հայրենիքի հետ ունեցած կապը սերտ պահպանում է։

Համերգների, տարաբնույթ միջոցառումների շրջանակներում սիրված երգիչ Վաչե Ամարյանը հաճախ է այցելում Հայաստան։

Այս շրջանում երգիչը կարծես աշխատաքային ավելի թեթև շրջանում է գտնվում և երկրպագուների համար անակնկալ է արել և կատարում է հին ու բարի երգեր։

Երգիչն այս անգամ կատարել է «Մենակ ես մնացել» երգը։ Տեսանյութի մեկնաբանությունների հատվածում երգչի հետևորդները հիացական և ջերմ խոսքեր են հղել և խնդրել, որպեսզի նման կատարումները շարաունակական լինեն։

Իսկ վարը ներկայացնում ենք Վաչե Ամարյանի կատարմամբ «Մենակ ես մնացել» հայտնի երգը։