«Մեկ-մեկ նենց անտակտ հարցեր կտաք, ես նույնիսկ աշխատել չեմ կարողացել այսօր․․․ հուսով եմ հիմա հանգիստ կքնեք»․ Իննա Խոջամիրյանի դյուրագրգիռ պատասխանը


Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրերս դերասանուհի Մարինկա Խաչատրյանը տոնել է իր քսանհինգամյակը։ Խնջույքին ներկա են եղել դերասանուհու մտերիմները, ընկերները, որոնք տարբեր հրապարկումներ են կատարել և ցուց տվել որոշակի կադրեր արարողության ընթացքից։

Ուշադիր օգտատերերի աչքից չի վրիպել, որ խնջույքին ներկա չի գտնվել Իննա Խոջամիրյանը։ Մարինկան և Իննան վաղեմի մտերմություն ունեն։

Եվ ահա ընկերուհու ծննդյան օրը ներկա չգտնվելու պատճառների մասին Իննան պարզաբանում է կատարել։ Նա ցույց է տվել ջերմաչափը, որի սանդղակի վրա կարելի  է տեսնել, որ դերասնուհին բարձր ջերմություն ունի։

Լուսանկարին կից Իննան գրել է․ «Մեկ-մեկ նենց անտակտ հարցեր կտաք․ հա՛, չեմ գնացել Մարինկայի ծնունդին, բայց մենք իրար սիրում ենք և շփվում ենք։ Ես նույնիսկ աշխատել չեմ կարողացել այսօր։ Հուսով եմ հիմա հանգիստ կքնեք։ Ես էլ դյուրագրգիռ եմ։

Հեչ ժամանակը չէր թուլանալու։ Բարի բգիշեր»։ Իննայի հրապարակումը և այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: