«Մեկ էլ պտի թարգենք իրար միս ուտել … իրականում սաղս նույն տեղն ենք ու սաղս նույն բանն ենք ուզում»․ Սոս Ջանիբեկյան


Թերևս շատերին է հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի քաղաքական հայցքները։ Նա սատարում է այսօրվա իշխանություններին և նրանց գաղափարակիցն է։

Դերասանի սոցիալական հարթակում հաճախ կարելի է հանդիպել քաղաքական թեմատիկայով գրառումներ։ Նա մեծ լսարան ունի։ Այս անգամ Սոսը ներկայացրել է այն ոլորտները, որոնց զարգացման արդյունքում զարգացած կհամարվի նաև երկիրը և նշել է, որ ամեն բան շատ ավելի է դյուրին է, քան կարելի է պատկերացնել։

Նա գրել է․ «Կրթություն , Մշակույթ , Գիտություն , Գյուղատնտեսություն , Արտաքին քաղաքականություն, Տնտեսություն , Օրենք, Հավատք … շատ պարզ ա , բարդ բաներ պետք չի փնտրել …

Եթե էս ինստիտուցիոնալ զարգացվի, կառուցվի , ճաշակ էլ կձևավորվի , Սեր էլ ,Աշխարհայացք էլ , իսկական Հայրենասիրություն էլ , Մտածողություն էլ Հոգատարություն էլ , կամեցողություն էլ , Հարգանք էլ , սերունդ դաստիրակելու ունակություն էլ , բանակ էլ, պատմություն էլ , Հավատացեք հավայի բաներ չեմ ասում …

Չգիտեմ ով պտի անի , բայց հաստատ պտի արվի։ Հա , մեկ էլ պտի թարգենք իրար միս ուտել … իրականում սաղս նույն տեղն ենք ու սաղս նույն բանն ենք ուզում … Բարի Գիշեր»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!