«Մեծ տղայիս հարսանիքն ա‎»․ Զարուհի Բաբայանը զարմացրել է հետևորդներին․ տեսանյութ


Նշենք, որ օրերս ևս մեկ ընտանիք կազմվեց։ Ամուսանացել է Տիգրան Մնացականյանը, ով ճանաչված ռեփեր է։ Հարսանյաց արաողությանը մասնակցել են նաև մի շարք հայտնիներ, ովքեր խնջույքից և հարսանյաց այլ արարողություններից ուշագրավ կադրեր են հանրայնացրել։

Հյուրերի շարքում է եղել նաև Զարուհի Բաբայանը, ով հրապարակումներից մեկում զարմացրել է հետևորդներին։

Նա նշել է, որ Տիգրանն իր ավագ որդին է, սակայն մակագրության մեջ պարզաբանել է, որ այնքան մտերիմ հարաբերություններ ունի Տիգրանի և նրա ընտանիքի հետ, որ կարելի է  ասել՝ ռեփերն իր ավագ որդին է։

Հարսանիքն անցել է շատ բարձր տրամադրությամբ, վառ և ուշագրավ դրվագներով։ Ռեփերի ընկերները հրաշալի օր են  ունեցել և կիսել են իրենց ընկերոջ ուրախությունն ու երջանկությունը։

Շնորհավորում ենք զույգին և անսահման սեր ու խաղաղ ընտանեկան կյանք մաղթում։ Իսկ հարսանյաց արարողության ուշագրավ դրվագներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: