«Մեխը խփելու ժամանակը հունիսի քսանն է, սուտի հայրենասերների մերժվելու ժամանակը»․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ


Ինչպես  հայտնի է Նիկոլ Փաշինյանն իր թիմով երեկ նախընտրական քարոզարշավն անցկացրել է Սյունիքի մարզում։ Կապանում ոգեշունչ ելույթով է հանդես եկել նաև վարչապետի թիմակից Սուրեն Պապիկյանը։

Իր խոսքում նա հայտարարել է, որ ժամանակին Սյունիքը թալանածները և Հայաստանի ողնաշարի հաշվին հարստացածները այսօր դարձել են Սյունիքի փրկիչները։ Մասնավորեցնելով խոսքը՝ Պապիկյանն ընդգծել է, որ հենց 2003 թվականին Սերժ Սարգսյանը Ագարակի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը «կոպեկներով» սեփականաշնորհել է։

Այնուհետև հավելել է, որ նմանօրինակ անձիք, որ դոլարային միլիոնատերեր են դարձել, եկել և իրենց արդար քրտինքով վաստակող մարդկանց փորձում են դասեր տալ։ «Իրենց հակահեղափոխության կենտրոնը փորձել են դարձնել Սյունիքը։

Բայց մեխը խփելու ժամանակը հունիսի քսանն է։ Այդ օրը դուք բոլորին՝ մերժվողին, էն ձեր կողմերից մեկը կա է՝ մեկուքսան բոյով, դրան, իրա մանկլավիկներին, էն որ նժդեհիկներ են դառել․․․ Այ սուտի հայրենասերներ»,- մասնավորապես հայտարարել է Սուրեն Պապիկյանը։

Առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!