Մելանյա Թրամփը Սպիտակ տանը թենիսային ակումբ է կառուցում


ԱՄՆ առաջին տիկին 49-ամյա Մելանյա Թրամփը նոր գաղափար է ստեղծել։ ԱՄՆ առաջին տիկինն սկսել է Սպիտակ տան տարածքում թենիսային ակումբի կառուցումը։ Նա հրապարակել է բացման արարողության լուսանկարները։
«Ուրախ եմ հայտարարել Սպիտակ տան տարածքում նոր թենիսային ակումբի կառուցման մասին։ Այդ շինությունը կլինի ամերիկյան վարպետության և տաղանդի վկայություն։ Հույս ունեմ, որ նոր թենիսային ակումբը հիանալի վայր կլինի հանգստի և հավաքույթների համար։ Շնորհակալ եմ բոլոր տաղանդավոր մարդանց՝ այս նախագծի իրագործմանը մասնակցելու համար»,- նշել է նա։


Հայտնի է, որ թենիսային ակումբի նախագծի հեղինակն ԱՄՆ առաջին տիկինն է։ Նրան օգնել են տաղանդավոր վարպետներ՝ տարբեր ոլորտներից։ Մելանյա Թրամփը հստակեցրել է, որ ակումբի կառուցման ծախսերը կազմվել են մասնավոր հանգանակություններից։ Թենիսային տաղավարը 111 քառակուսի մետր է՝ 5 մետր բարձրությամբ։ Շինության կտուրը պղինձից է լինելու, իսկ պատերը հատուկ նյութով են պատված լինելու։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!