Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել


Թերևս ոչ ոքի համար գատնիք չէ, որ հայ էստրադայից շատերի հետ Ռիտա Սարգսյանը մտերմիկ հարաբերությունների մեջ էր։

Առաջին տիկինը սիրով մասնակցում էր նրանց մասնակցությամբ տարաբնույթ միջոցառումների և կիսում բոլորի ուրախությունը։ Անգամ մասնակցում էր նրանց ծննդյան տոների արարողություններին և բոլորի հետ միասին մտերմիկ ու ջերմ ժամեր անցկացնում։

Ռիտա Սարգսյանը բնավորությմաբ ուրախ, լավատես և մշտապես բարձր տրամադրությամբ էր աչքի ընկնում։ Նրա անժամանակ մահը շատերին ցնցեց և առ այսօր ասես չեն կարողանում հավատալ սիրելի Ռիտայի անժամանակ մահվան հետ։

Եվ ահա երգիչ Մհեր Արմենիան, ով մշտապես խոսում է Ռիտա Սարգսյանի մասին և նշում իր անսահման կարոտի մասին, հերթական այցելությունն է ունեցել նրա գերեզմանին։  Այս անգամ երգիչը հանրայնացրել է դրվագեր նրա գերեզմանից, որոնց կցել է Հայկոյի Վերև երգը։

Հոլովակն իսկապես անչափ հուզիչ է ստացվել։ Մհերի հուզիչ հրապարակումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: