Մարջան Ավետիսյան․«Իմ սերը պայթունավտանգ էր, ու այդ աղմուկը կխանգարեր»


Հասարակության որոշ հատված անհամբերությամբ սպասում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերային։ Ֆիլմը կոչվում է «Իշխանություն»։ Ֆիլմում խաղում է սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Ամիսներ առաջ դերասանուհին գրառում էր կատարել, ըստ որի՝ լքում է դերասանական հարթակը։

Այս և այլ հետաքրքրական հարցերի շուրջ խոսել է Մարջան Ավետիսյանը։ Դերասանուհին ենթադրել է, որ սա կլինի իր վերջին դերը, քանի որ իմանալով Մհեր Մկրտչյանի պահանջկոտ տեսակը՝ իր ներսում վախեր ուներ։ Սակայն նկարահանման ընթացքն այլ բան ցույց տվեց։

Դերասանուհին նշում է, որ չի նկատել, թե ինչպես էին սկսվում, ապա ավարտվում նկարահանումները։ Մարջանը նկարահանումների րոպեները համարում է իր կյանքից դուրս րոպեներ։ Դրանք, ասում է, կերտած հերոսի կյանքի րոպեներն էին։

Սակայն հերոսուհու մասին դերասանուհին չի ցանկացել խոսել՝ խոստանալով մանրամասնել ֆիլմի պրեմիերայից հետո։ Դերասանուհու ամուսինը ծնունդով Թեհրանից է, մեծացել է Եվրոպայում, սակայն Մարջանը պնդում է, որ  իրար հասկանում են՝ չնայած, որ տարբեր միջավայրերում են ապրել։ Ամուսնու կողքին Մարջանն ինքնավստահ է զգում իրեն, նրանից շատ բան է սովորել։

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ անաղմուկ ամուսանացավ, Մարջանը պատասխանել է․ «Իմ սերը պայթունավտանգ էր, ու այդ աղմուկը կխանգարեր»։ Հարցազրույցի ավարտին նշել է, որ ամուսինը երկրում չէ և շուտով ինքն էլ կմիանա նրան։

«Բայց, ինչպես ասում են, ես եղել եմ, եղում եմ և կը եղեմ։ Իմ գործունեության շրջանը չի փակվելու»,- ասել է արտիստուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями: