Մարին դարձյալ մայրիկ է դարձել


Մարին հայտնի դարձավ և մինչ հիմա էլ հայտնի է հիմնականում «Ազիզյանները» հեռուստասիթքոմից։ Հետո միայն հեռուստադիտողները պետք է իմանային, որ դերասանուհու անունը ևս Մարի է։

Բայց միայն այս համընկնում չէր, որ իրականության հետ համապատասխանում էր։ Պարզվում է՝ սիթքոմում Մարին իսկապես եղել է հղի և բալիկի է սպասել։ Նկարահանումներից հետո Մարիի զավակը ծնվեց, իսկ ծնողները նրան Մոնթե անվանեցին։

Նախօրեին հայտնի է դարձել, որ դերասանուհին երկրորդ անգամ է մայրիկ դարձել։ Նա նորից տղա բալիկ է ունեցել, ում որոշել են Վազգեն անվանել։

Ինչպես խոստովանում է դերասանուհին՝ այս անունը որոշել է Մարիի ամուսինը։ Դերասանուհին ասել է, որ ինքն ու փոքրիկ Վազգենն իրենց լավ են զգում, իրենց հետ ամեն ինչ կարգին է։

Մարի Պետրոսյանը հեռուստասիթքոմի նկարահանումների ժամանակ բավականին հետաքրքիր բնավորության անցումներ էր ունենում, ինչն էլ հետաքրքրություն էր ստեղծում նրա անձի շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!