Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը եղբոր հետ և հուզիչ գրառումը


Երեկ շատերը Փաշինյանների հետ անկեղծորեն ուրախացան նրանց միակ զավակի՝ Աշոտի բանակից վերադառնալու փաստով: Շնորհավորական հրապարակումներից զատ համացանցում հայտնվեցին նաև Աշոտի ծառայակից ընկերների ուշագրավ պատմությունները Աշոտի զինծառայության շրջանի մասին:

Փաշինյան քույրերը ևս սոցցանցային իրենց էջերում հանրայնացրին բանակից նոր վերադարձած եղբոր հետ իրենց առաջին լուսանկարները: Նրանք առավել ակտիվ են հատկապես ինստագրամյան հարթակում:

Այսօր ինստագրամյան իր էջում Մարիամ Փաշինյանը ևս մեկ նոր լուսանկար է հանրայնացրել եղբոր հետ՝ կցելով բավականին հուզիչ գրառում: Նա լուսանկարին կից գրել է, որ Աշոտն իր ամեն ինչն է:

Լուսանկարում երևում է, որ քույր ու եղբայր միասին բացօթյա մի սրճարանում սրճում և զրուցում են:

Մարիամի կարոտի այսօրինակ դրսևորումները բնական և տրամաբանական են: Նա եղբոր հետ գրեթե հասակակից է:

Նրանք միասին բավականին դժվարին տարիներ են անցկացրել, երբ հայրը քաղաքական խնդիրների պատճառով իրենցից հեռու է գտնվել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!