Մարիամ Փաշինյանը երեկոյան զգեստով շքեղ լուսանկարներ է հրապարակել


Տարին ավարտվում է և տարեմուտը բոլորը ցանկանում են շքեղ և ճոխ դիմավորել, որպեսզի ինչպես ասացվածքն է ասում՝ ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ կանցկացնես ողջ տարին։

Նոր տարին մուտք ենք գործում նոր հույսերով, լավի և բարու ակնկալիքով։ Իսկ այս տարի բոլորը մեկմեկու  խաղաղություն են մաղթում՝ լավ գիտակցելով դրա արժեքը։ Այս օրերին աշխատանքային կոլեկտիվները խնջույքների են մասնակցում և հին տարին ճանապարհում։

Մարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է խնջույքի և իր օգտահաշվում հանրայնացրել է լուսանկարներ և ցույց տվել, թե ինչ տեսքով է ներկայացել։ Նա ընտրել է վառ կապույտ գույնի երեկոյան գեղեցիկ զգեստ և ձեռնոցներ։

Մարիամ Փաշինյանին  անչափ սազում է այս կեպարը։ Շատ կարճ ժամանակամիջոցում վարչապետի դստեր հրապարակումը հազարավոր հավանումների է արժանացել։

Նրա հետևորդներն ակտիվ են եղել մեկնաբանություններում և հաճոյախոսական գրառումներ կատարել, հիացել նրանով, ապա շնորհավորել գեղեցկուհուն գալիք տոների առիթով։


Понравилась статья? Поделиться с друзьями: