Մարիամ Մելիքյանը տարիներ առաջ լայն ճանաչում ձեռք բերեց։ Դերասանուհին նկարահնվում էր հիմնականում սիթքոմերում, զբաղվում էր մոդելային աշխատանքով, մասնկացություն ունենում գովազդներում և այլն։

Այնուհետև ամուսնացավ և տեղափոխվեց Թուրքիա՝ այնտեղ հաստատելով մշտական բնակություն։ Մարիամի ամուսնությունը հանրությունը քննադատեց՝ մեղադելով նրան թուրք կողակից ընտրելու մեջ։

Մարիամը երկար ժամանակ ուղղակի անուշադրության էր մատնում քննադատություններն ու բացասական մեկնաբանությունները, որոնք անցնում էի սահմանը և վիրավորում դերասանուհուն ու իր ընտանիքը։ Մի առիթով էր նա հայտարարեց, որ ամուսինը ազգությամբ քուրդ է, այլ ոչ թե թուրք։ Նա այժմ երկու դուստրերի մայր է և բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։

Նրան ինսթագրամում հետևում են հազարավոր օգտատերեր, որոնց թվում կան ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր։ Օրերս Մարիամը մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել նոր ձեռք բերած բնակարանը և վերանորոգման աշխատանքների սկիզբը։

Մարիամը հոլովակում մամնրամասները ներկայացրել է թուրքերենով, ըստ երևույթին՝ թուրք հետևորդներին նույնպես հասկանալի լինելու համար։ Տեսանյութը՝ կից։