Դերասանուհի Մարիամ Մելիքյանը ամուսնացել և գործունեություն է ծավալում Թուրքիայում։ Նա էկրաններին այլևս չի երևում, սակայն համացանցային տսոիրույթում բավականին մեծ ակտիվություն ունի։

Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հանրայնացնում և հետևորդներին, որոնց թիվը հասնում է հազարավորների, սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի ուշագրավ դրվագներին։

Այս անգամ դերասանուհին ավագ դստերը ճանապարհել է դպրոց։ Աղջիկն առաջին դասարան է գնացել։ Եվ այս առիթով Մարիամը հրապարակում է կատարել և մայրական ջերմ զգացողություններով կիսվել հանրության հետ։

Սակայն հետևորդներից ոչ բոլորն են այն ընդունել այնպես ինչպես որ կա։ Շատերին զայրացրել է այն հանգամանքը, որ Մարիամը հայ լինելով երեխային ուղեկցել է թուրքական դպրոց։

Օգտատերերը կարծում են, որ հայ կինը, հայ մայրը նման քայլի չպիտի գնար և իր սեփական երեխային չպետք է թույլ տար սովորել թշնամու դպրոցում։ Իհարկե նման հարցերի վերաբերյալ որոշումներ յուրաքանչյուրն ինքն է կայանում և հաշվետու չէ ոչ ոքի առջև։