Մարդիկ որոշեցին փրկել շնաձկանը, որը քիչ էր մնում կծեր ձեռքը։
Վերջին ժամանակներս մենք հաճախ ենք տեսնում այնպիսի դեպքեր, երբ ծովափ են նետվում բազմաթիվ ձկներ: Այդպիսի դեպքերը հիմնականում լինում են, երբ ձկները լողում են ափին շատ մոտ՝ հույս ունենալով կեր գտնել:

Երբ բարձրանում է փոթորիկը, ձկները և նույնիսկ շնաձկներն այլևս ուժ չեն ունենում դիմակայել: Փոթորիկը նրանց շպրտում է ափ, որտեղից նրանք չեն կարողանում վերադառնալ ջրի մեջ: Լավ է լինում, երբ նրանց մոտ հայտնվում են մարդիկ, որոնք օգնում են ձկներին վերադառնալ ծով:
Այս տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես են անվախ մարդիկ օգնում շնաձկներին վերադառնալ դեպի ջուր: Նրանք չեն մտածում, որ շնաձուկը կկծի իրենց , այլ մտածում են ինչպես արագ փրկել, քանի դեռ չեն սատկել: Տեսանյութում հայտնվել է մի հղի շնաձուկ, որն արդեն սատկել էր, բայց մարդիկ բացեցին նրա որովայնը և փրկեցին ձագերին, որոնք քիչ էր մնում կծեին իրենց փրկիչներին: