«Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երևի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել»․ Նաիրա Զոհրաբյան


Մարալ Նաջարյանին ճանաչում են գրեթե բոլորը․ գերությունից վերադարձած կինը, որով ուրախացավ ողջ հայությունը։ Պարզվում է Մարալն անձնագիր չունի։ Նրա հայկական անձնագիրը ադրբեջանական կողմը չի վերադարձրել։ Այս մասին պատմել է Նաիրա Զոհրաբյանը։

Ֆեյսբուքյան իր էջում հանրայնացրել է Մարալի լուսանկարը և գրառում կցել, որտեղ պատմել է, որ հայկական կողմը մերժել է նոր անձնագիր տալու հայտը։ Գրառման մեջ մանրամասնորեն ներկայացված է փաստաթղթի չտալու պատճառների մասին։ Նա հեգնել է պետական մարմիններին։

Զոհրաբյանը գրել է, որ Մարալն անձնագիր չունի, որովհետև գերության մեջ է եղել և ազատվելուց հետո ադրբեջանական կողմը կնոջ անձնագիրը չի վերադարձրել և այն մնացել է Բաքվում։ Կինն այժմ Բեյրութում է։

Քաղաքական գործիչը պատմում է, որ Նաջարյանի հարազատները դիմել են իրեն և իրավաբանին։ Վերջինս լիազորված է Մարալի կողմից։ Իրավաբանը Մարալի անունից դիմել է անձնագրային բաժին․ մերժել են։

«Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա, երևի պիտի ապացուցի, որ գերի է ընկել, թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել»,- գրել է քաղաքական գործիչը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!