Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել․ ինչպիսի տեսարանի ականատես եղան ոստիկանները, երբ հայտնաբերեցին նրան


Երեկ երեկոյան տարածված տեղեկատվության, կադրերի համաձայն Մասիսի քաղաքապետարան է ներխուժել քաղաքացի, ով սպառնալիքներ է հնչեցրել։ Ավելի ուշ լրատվությունը հայտնեց, որ ներխուժած քաղաքացին նախկինում աշխատել է տվյալ համայնքապետարանում և հանդիսացել է որպես ավագանու անդամ։

Հատնի է դարձել նաև քաղաքացու, նախկին ավագանու անդամի ինքնությունը․ նա Էդվարդ Մարգարյանն է, ով ամենայն հավանականությամբ գտնվել է հոգեկան ոչ սթափ վիճակում։ Հայտնում են նաև, որ քաղաքացին ինքնասպան է եղել։

Տեղում աշխատել են ոստիկաններ։ Ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Նարեկ Սարգսյանը, իր խոսքում նշում է, որ Էդվարդ Մարգարյանը հայտնաբերվել է գլխի շրջանում վնասվածքով և անշնչացած մարմնով։

Շրջանառվում են որոշ լուրեր, ըստ որոնց՝ Էդվարդ Մարգարյանը  ինքնասպանություն է գործել քաղաքապետի աթոռին նստած։  Ինքնասպանություն գործած քաղաքացին եղել է երեսունվեց տարեկան։ Նշվում է նաև, որ նա պատերազմի մասնակից է եղել։

Ուներ ընտանիք և զավակներ։ Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին և ընկերներին կատարվածի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: