Մաշա Մնջոյանն իր հայերեն ելույթով ցնցել է ժյուրիին


Հրաշք երգչուհի Մաշա Մնջոյանը ցնցող մասնակցություն է ունեցել ավստրալական «Ձայնի» փլեյ — օֆֆ փուլում։ Նրա հակառակորդն Էլիս Սեն Լեֆաոն էր։ Նրանք կատարում էին Ուիթնի Հյուսթոնի հանրահայտ «I have Nothing» երգը, որն անչափ հայտնի ու սիրելի է աշխարհի բոլոր անկյուններում։

Մաշան շլացուցիչ տեսք ուներ․ արծաթագույն կաշվե զգեստ՝ ծավալուն ուսերով և բարձր երկարաճիտ կոշիկներ։ Պարզապես ցնցող կերպարն ամբողջացնում էր գեղեցիկ դիմահարդարումը և ծավալուն մազերը։

Մաշան մի հատված կատարել է հայերեն՝ ցնցելով բոլորին։ Նա հուզիչ գրառում է կատարել այդ թեմայով․ «Այնքան հուզված էի, որ կարողացա իմ մայրենի լեզվով՝ հայերենով, երգել այսպիսի բազմամշակութային և հյուրընկալ երկրում՝ Ավստրալիայում»։ Իրապես, անչափ հուզիչ է Մաշայի՝ հայերեն կատարման հատվածը։

Ժյուրին իրապես ցնցված էր Մաշայի հրաշալի կատարմամբ՝ հատուկ շեշտելով անզուգական հայերեն հատվածը։ Դա իրոք շատ հաճելի է։ Մնջոյանը շարունակեց պայքարը հաջորդ փուլում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!