Մաշա Մնջոյանը հաղթահարեց նաև «The Showdowns» փուլը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ. հզոր ելույթ


Հայտնի է, որ Մաշա Մնջոյանը հաղթարշավ է սկսել ավստրալիական հայտնի երաժշտական հեռուստանախագծի շրջանակներում՝ հաջողությամբ հաղթահարելով տարբեր կարևոր փուլեր՝ ըստ նախանշված հերթականության:

Հերթական փուլը «The Showdowns» փուլն էր, որը մեր հայրենակցուհին դարձյալ փայլուն է հաղթահարել՝ հզոր ելույթով հանդես գալով:

Նա արդեն հայտնվել է կիսաեզրափակչում՝ գտնվելով նախագծի բավականին պատասխանատու շրջանում: Երգչուհին կիսաեզրափակիչ դուրս գալու համար հրաշալի կերպով կատարել է Թինա Արենայի «Չայնս» երգը:

Հաջորդ՝ կիսաեզրափակչի ելույթները նախատեսվում են վաղը: Վաղը ավստրալիական հեռուստաեթերում պարզ կլինի, թե որ մասնակիցներն են հաղթահարելու նաև կիսաեզրափակիչը՝ հայտնվելով եզրափակչի «դարպասների» մոտ:

Առաջարկում ենք վայելել Մ. Մնջոյանի հզոր ելույթից մի հատված կիսաեզրափակիչ տանող ճանապարհին: Ելութը տեղադրվել է ավստրալիական երաժշտական այս նախագծի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Փոքրիկ հոլովակում երգչուհին ներկայացնում է իր երաժշտական ընտրության պատճառն ու նպատակը:

Հետո երևում են ժյուրիի անդամները՝ իրենց զգացողություններով ու հիացական արձագանքներով, ինչպես նաև հանդիսատեսը՝ էմոցիոնալ բացականչություններով:

Masha's Song

After trying Vegemite and belting out Tina Arena, Masha is officially Australian now 🇦🇺 🙌

Опубликовано The Voice Australia Понедельник, 13 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!