Մանրամասնում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը․ադրբեջանը պահանջում է


Պшտերшզմի ավարտի մեկնարկից ի վեր սկսեցին անհանգստությունները Արցախ աշխարհի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։ Եթե աշխարհը մտածում է, որ կարիք չկա օր առաջ անհանգստության ալիք բարձրացնել, ապա մեզ՝ հայերիս համար պարզից էլ պարզ է, որ անհանգստության համար հիմքեր կան։

Այժմ, երբ խորը պատմական արմատներ ունեցող մի շարք եկեղեցիներ գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, նրանք հատուկ կարգեր են մշակում այդ տարածքներ մարդկանց մուտքի համար։

Այս անգամ ուխտավորների խմբին Ադրբեջանն արգելել է մտնել Դադիվանք։ Որպես պատճառ ներկայացվել է այն, որ այսուհետ  նման տարածքներ մուտք գործելու համար ուխտագնացների անուններից կազմված ցուցակներ են անհրաժեշտ ներկայացնել։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատմում է, որ նախկինում նմանօրինակ այցելությունների համար նրանք միայն ուխտագնացների թիվն էին պահանջում, որը չպետք է գերազանցեր երեսունը։

Իսկ այժմ մոտեցումը փոփոխության է ենթարկվել և պահնջվում է անվանական ցուցակները ներկայացնել նախապես։Եկեղեցականը տեղեկացրեց, որ խաղաղապհների հետ կներկայացնեն այդ ցուվակը, որպեսզի առաջիկայում խուսափեն նման դժվարություններից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!