Մանվել Գրիգորյանի որդին պատասխան է պահանջում Սերժ Սարգսյանից․ տեսանյութ


Տարիներ առաջ՝ հունիսի տասնհինգին, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանն այդ օրը ձերբակալվեց։ Ամիսներ առաջ նա հեռացավ կյանքից։ Եվ հենց այդ հատկանշական օրը Մանվել Գրիգորյանի որդին ակցիա է իրականցրել։

Ակցիան հետևյալն էր․ Արա Գրիգորյանը մի նամակ փոխանցեց Սերժ Սարգսյանին և հարցրեց նրան, թե ինչպես է պատրաստվում երկրի ղեկը հանձնել մի մարդու, ով կեղծիքով ու ստով անարգեց Արցախի հերոսի, կտտանքների ենթարկեց, որի արդյունքում էլ նա վաղ  մահացավ՝ հյուծված ու հալածված թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես։

Նշել է, որ իր հայրը եղել է Սերժ Սարգսյանի զինակիցը, ում Վանեցյանը «կապիտուլյանտի» հրահանգով անարգեց։

Այնուհետև գրավոր պարզաբանում է պահանջել ՀՀ երրորդ նախագահից, թե արդյոք ի՞նչ  բարոյական և քաղաքական տրամաբանությամբ է առաջնորդվել, որ իր ընկերոջ պատիվը գետնով տված անձին իր քաղաքական թիմի առաջնորդ է նշանակել։

Առավել մանրամասնորեն առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!