«Մանկական եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ Մալենան ներկայացնում է նոր երգ և տեսահոլովակ


Ցանկացած հայի համար տաղանդավոր հայրենակցուհի ունենալն անասելի մեծ հպարտություն է։ Եվ ահա ցանկացած հայ ուղղակի հպարտանում է մի նոր ծագող աստղով։

Մի երիտասարդ աղջնակ, ում անունն է Մալենա։ Մալենան անցյալ տարի իր տաղանդը ցույց տվեց ողջ Եվրոպային և այդ աշխարհին իր ետևից բերեց մեր աշխարհ՝ Հայաստան։

Մալենան այսօր նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Նոր ստեղծագործությունը կոչվում է Spin The Magic։ Այս հրաշալի երգի բառերը հեղինակել է մեկ այլ տաղանդավոր հայ երիտասարդ երգչուհի, վառվող մի նոր աստղ Ռոզա Լինը, իսկ երաժշտությունը պատկանում է Ռոբերտ Կոլոյանին։

Երկու տաղանդավոր երիտասարդների միասնական աշխատանքն ուղղակի ցնցել է երգչուհիներ երկրպագուներին։ Տեսահոլովակում Մալենան ներկայացել իրեն հատուկ ոճով։

Նա կրում է կանաչ հագուստ և գեղեցիկ դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ է ներկայացել։ Տեսահոլովակը կարող  եք դիտել վարը և վայելել այն։


Понравилась статья? Поделиться с друзьями: