Մանե Գրիգորյանը հայրիկի մահից հետո առաջինանգամ աշխատանքի է գնացել․ նա եթերից լացակումած խոսել է հոր մասին․ տեսանյութ


Մանե Գրիգորյանը հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի մահվանից հետո առաջին անգամ աշխատանքի է գնացել։ Հաղորդավարուհին վարում է «Առավոտ լուսո» ծրագիրը։

Մանեն աշխատանքային առաջին օրը նվիրել է հայրիկին և իր սրտի խոսքը ասել հեռուստադիտողին։ Նա անչափ հուզված է եղել։ Խոսել է լացակումած, հոգին խռովված, սակայն իր շնորհակալական խոսքը, այնուամենայնիվ, արցունքերի միջից և խեղդվող կոկորդից ասել է։

Հաղորդավարուհին խոսելով հայրիկի մասին՝ նշել է, որ ինքը նրա մեծ երկրպագուն է։ Հայտնել է, որ ծանր է խոսել եթերից մեծ կորստի մասին, սակայն ասելիք ունի, որը պետք է հայտնի։

Նա գիշերն իր մտքերը գրի է առել, որպեսզի կարողանա ընթերցել։ Շնորհակալ է եղել բոլորից ընտանիքի կողքին լինելու համար և հայրիկի արվեստն այդքան սիրելու համար։

«Ես պապայիս աղջիկն եմ․․․ նա ինձ ամեն ինչ է սովորեցրել»,- իր խոսքում ընդգծել է հաղորդավարուհին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: