Մայքլ Քոթանջյանը շնորհավորել է մայրիկի տարեդարձը և արխիվային լուսանկար հրապարակել․ ահա թե ինչպիսին է եղել Ռաֆայել Քոթանջյանը


Մայքլ Քոթանջյանը համացանցում ակտիվ է և հաճախ է ցույց տալիս ընտանեկան անցուդարձը։ Նա  երկու երեխաների հայր է և հրապարակումներում անչափ երջանիկ տեսք ունի։

Մայքլը հայրիկի հետ նույնպես շատ ժամանակ է անցկացնում, իսկ ընտանեկան  տոներն առանց հայրիկի չեն լինում։ Կեսգիշերն անց Մայքլ Քոթանջյանը հրապարակում է կատարել և շնորհավորել մայրիկին ծննդյան առիթով։

Ալլա Քոթանջյանի որդու հրապարակումն այնքանով է ուշագրավ, որ նա նախընտրել է հանրայնացնել արխիվային լուսանկար, որտեղ ինքը դեռ մանուկ է․ ընդամենը վեց տարեկան։

Ընտանեկան լուսանկարում վաստակավոր և ժողովրդական արտիստն է՝ Ռաֆայել Քոթանջյանը, նրա կինը՝ Ալլա Քոթանջյանը և իհարկե նրաց որդին՝ Մայքլ Քոթանջյանը։ Լուսանկարին կից Մայքլը գրել է․ «Մամուլիկ ջան, Happy Birthday»։

Օգտատերերն անմիջապես արձագանքել են հրապարակմանը և սիրով շնորհավորել Ալլա Քոթանջյանին և ջերմ մաղթանքներ հղել ոչ միայն հոբելյարին, այլև Քոթանջյան ընտաիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: