Անահիտ Սիմոնյանը շարունակում է ակտիվություն պահպանել համացանցային տիրույթում և հետևորդներին ներկայացնել իր առօրյա և աշխատանքային գործունեությունը։

Իր զբաղվածության ընթացքում էլ երբեմն Անահիտը ներկայացնում է կադրեր և դրվագներորդու Արմանի մասնակցությամբ։ Անահիտը մի առիթով նշել էր, որ բավականին դժվար է առանց հայրիկի մեծացնել տղա երեխայի։

Անահիտն ամեն բան անում է որդու յուրաքանչյուր օր տոն դարձնելու համար։ Նրանք հաճախ են միասին ազատ ժամանակ անցկացնում, վայելում հանգիստը և կազմակերպում ժամանցը։ Անահիտն այս անգամ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ հանդես է եկել որդու հետ համատեղ։

Նոր լուսանկարներում Անահիտը կրում է սև, փայլփլուն զգեստ։ Մայր և որդի հրաշալի տեսք ունեն։ Անահիտի հետևորդները, երկրպագուները անտարբեր չեն գտնվել և լուսանարները հազարավոր հավանումների են արժանացրել, իսկ մեկնաբանություններում եղել են ակտիվ և ջերմ ու բարի խոսքեր, մաղթանքներ հղել։

Անահիտ Սիմոոնյանի նոր լուսանկարների շարքը ներկայացնում ենք նյութին կից։