Մայրս դեմ էր Լիլուին. երգչուհին ու ամուսինը պատմել են իրենց սիրո պատմության ու դժվար պահերի մասին․ տեսանյութ


Սիրված երգչուհի Լիլուն, ով բնակվում և աշխատանքային գործունեություն է ծավալում Ամերիկայում, շարունակ պահպանում է կապը հայրենիքի հետ։ Նա օրերս հայտնի հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հաղորդման հյուրն է եղել։

Երգչուհին Մհերին հյուրընկալվել է ամուսնու հետ։ Հաղորդման ընթացքում նրանք ուշագրավ զրույց են ունեցել։ Լիլուն և ամուսինը՝ Արկադին, անկեղծացել են և անձնական կյանքից նույնիսկ որոշ մանրամասներ հայտնել։

Զույգը խոսել է իրենց սիրո մասին, պատմել, թե ինչպես են ծանոթացել, ապա որոշում կայացրել համատեղ կյանք սկսելու մասին։ Արկադին նշել է, որ սկզբնական փուլում մայրը համաձայն չի եղել նրանց ամուսնությանը։

Բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ դա որդու ընտրությունն է և վերջ։ Արկադին և Լիլուն հայտնել են, որ 19 տարի արդեն միասին են։ Նրանց սերը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։

Նրանք  ընդհատել են իրենց հարաբերությունները տևական ժամանակով, սակայն ի վերջո հաղթել է սերը։ Զույգի սիրո ուշագրավ պատմության  մանրամասներին տեղեկացեք  վարը կցած տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: