Հրաչ Մուրադյանի կինը մի քանի օր է ինչ գտնվում է ծննդատանը և երջանիկ զույգը սպասում է առաջնեկի ծննդյանը․ բալիկը շուտով կծնվի։ Ծնողներն այլևս չեն կարողանում համբերել և այդ մասին պարբերաբար հայտնում են համացանցում գրառումների տեսքով։

Ավելի վաղ Հրաչը հայտնել էր, որ դուստր են ունենալու և անգամ խնդրել էր հետևորդներին օգնել անվան ընտրության հարցում։ Հստակորեն պնդել է՝ դուստր են ունենալու, չնայած նրան՝ շրջապատում պնդում է, որ տղա սեռի երեխա է ծնվելու․ ոմանք կռահում են, ոմանք կանխազգում և այլն։

Հրաչ Մուրադյանի և կնոջ զգացմունքային և անհամբերությամբ լեցուն հոգեվիճակը երկու օր է արտացոլվում է սոցիալական հարթակում։ Հրաչը հանրայանցրել էր կնոջ հետ լուսանկար, որտեղ երևում է կնոջ երջանիկ կարգավիճակը։

Այսօր ամուսնու հետ համատեղ մեկ այլ լուսանկարով է կիսվել Անաշե Խոդավերդին և կից գրել․ «Երկար տարիների ընթացքում հասկացա կարևոր մի բան․ ամեն ինչ, որ կատարվում է, ունի առիթ։ Բոլոր փակ դռները լայն բացվեցին իմ առջև, երբ ձեռք բերեցի հանգստություն և խաղաղություն։ Այսօր ապրում եմ երազի մեջ՝ ստեղծելով մի նոր կյանք Սիրո հետ: Մայրիկի և հայրիկի սեր, մենք անհամբերությամբ սպասում են քեզ հետ հանդիպմանը»։

Հրաչի հետևորդները մեկնաբանություններում գեղեցիկ գրառումներով և ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել և փոքրիկին բարի ծնունդ մաղթել, ապա հավելել, որ նույնպես անհամբեր սպասում են նրա լույս աշխարհ գալուն։